Ռուս-Հայկական արտաքին առևտրի պալատի անդամ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերությունները, Ռուսաստանում գործող հայ գործարարները, Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառություն ապահովող ընկերությունները, նպատակ ունենալով համատեղ ուժերով լուծել ծառացած խնդիրները, ինչպես նաև օգտագործել բոլոր հնարավորությունները` Հայաստանի Հանրապետություն ներդրումների ներգրավման համար:
Ռուս-Հայկական արտաքին առևտրի պալատի անդամները Պալատի կողմից կստանան հետևյալ ծառայությունները.
Կունենան հնարավորություն մասնակցելու.
1. Յուրաքանչյուր տարի կազմակերպվող «ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ - ԲԱՐԵՐԱՐ» մրցանակի մրցույթին:
2. Հայաստանում և Ռուսաստանում կարզմակերպվող երկկողմ բիզնես ֆորումներին: Երկկողմ բիզնես Ֆորումները կընձեռնի հնարավորություն գործարար կապեր հաստատելու Ռուսաստանի Դաշնության գործարարների հետ:
3. Հայաստանում և Ռուսաստանում կարզմակերպվող ցուցահանդեսներին:
4. Գործարարների մասնակցությամբ Հայաստանում և Ռուսաստանում կազմակերպվող տարբեր միջոցառումների (ժողովներ, ղեկավարների հետ հանդիպումներ, այլ միջոցառումներ):