ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՊԱԼԱՏ
Բարի գալուստ Ռուս-Հայկական արտաքին առևտրի պալատի պաշտոնական կայքէջ
Ռուս-Հայկական արտաքին առևտրի պալատը հիմնադրվել է 2014 թվականին և հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում ու Ռուսաստանի Դաշնությունում գործող առևտրային կազմակերպությունները միավորող միակ երկկողմ կառույցը։
Պալատի նպատակն է համախմբել Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերություններին, Ռուսաստանում գործող հայ գործարարներին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառություն ապահովող ընկերություններին և համատեղ ուժերով լուծել ծառացած խնդիրները, ինչպես նաև օգտագործել բոլոր հնարավորությունները` Ռուսաստանից Հայաստան ներդրումների ներգրավման համար:
Իր ծրագրային դրույթների իրականացման համատեքստում Պալատը ակտիվորեն համագործակցում է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մի շարք պետական և հասարակական կազմակերպությունների հետ:
Պալատի ներկայացուցիչներն ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհուրդում և Եվրասիական տնտեսական միության Գործարարության, Ագրոարդյունաբերական համալիրի և Մաքսային կանոնակարգման հանձնաժողովներում:
Սերգեյ Բարսեղյան
Ռուս-Հայկական արտաքին առևտրի պալատի նախագահ











