Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 24-ին:
2011թ. հոկտեմբերի 11-ին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Կիրակոսյանը:
2012թ. օգոստոսի 28-ին Հայաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա) Ալոիս Կրաուտը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
2016թ. Ավստրիայի զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար է նշանակվել Գերհարդ Շաումբերգերը:
2011թ. հունիսին Հայաստանում Ավստրիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս է նշանակվել Արամ Մարությանը:
Այցեր
Ավստրիա
|
2017թ. հունվար |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
|
2016թ. մայիս |
Սերժ Սարգսյան, ՀՀ Նախագահ |
|
2015թ. մարտ |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
|
2014թ. հունիս |
Նախագահ Սերժ Սարգսյան |
|
2013թ. նոյեմբեր |
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյան |
|
2013թ. փետրվար |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
|
2011թ. հունիս |
Տիգրան Սարգսյան, վարչապետ |
|
2011թ. մարտ |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
|
2008թ. փետրվար |
Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
|
2007թ. ապրիլ |
Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
|
2006թ. մարտ |
Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
|
2005թ. փետրվար |
Արթուր Բաղդասարյան, ԱԺ նախագահ |
|
2002թ. փետրվար |
Ռոբերտ Քոչարյան, Նախագահ |
Հայաստան
|
2017թ. ապրիլ |
Հայնց Ֆիշեր, Ավստրիայի Դաշնային նախկին նախագահ |
|
2014թ. սեպտեմբեր |
Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարար Սեբաստիան Կուրց |
|
2012թ. հունիս |
Հայնց Ֆիշեր, Դաշնային նախագահ |
|
2010թ. հունի |
Միխայել Շպինդելեգեր, ԱԳ նախարար |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
-
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև երկկողմ արտաքին տնտեսական կապերի մասին
-
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին
-
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին
-
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին
-
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին
-
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին
-
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին
-
Բարեկամական հարաբերությունների և գործընկերության մասին ՀՀ և Ավստրիայի նախագահների համատեղ հռչակագիր
-
Օդային տրանսպորտի մասին միջկառավարական համաձայնագիր
-
Զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին գործողությունների ծրագիր
-
“Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ նվագախումբ պետական ոչ առևտրային կազմակերպության վերազինման ծրագրի” իրականացման համար վարկային համաձայնագիր, նույն ծրագր իրականացմանն ուղղված երեք փաստաթուղթ` մտադրությունների նամակ, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման պայմանագիր, կանխավճարային համաձայնագիր
Հուշագրեր
-
Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի դաշնային նախարարության միջև բարձրագույն կրթության ոլորտում որակավորումների փոխադարձ ճանաչման համար խորհրդակցությունների մասին
-
Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի միջև
-
ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների և Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի նախարարության միջև կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին
-
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Ավստրիայի Հանրապետության վարչապետարանի միջև արվեստի և մշակույթի բնագավառում համագործակցության մասին
-
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին
-
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառատնտեսության, բնապահպանության և ջրային կառավարման դաշնային նախարարության միջև գյուղատնտեսության և անտառատնտեսության ոլորտներում համագործակցության մասին
Հայտարարություն
-
Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին
Հայաստանի և Ավստրիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները(հազ. ԱՄՆ դոլար)
|
|
արտահանում |
ներմուծում(ըստ ապրանքի ծագման երկրի) |
|
2014թ. |
1439.7 |
72083.7 |
|
2015թ. |
2032.0 |
16357.3 |
|
2016թ. |
1524.1 |
17010.1 |
Ավստրիայում Հայաստանի դեսպանության կայքէջ