8 Սեպտեմբերի 2024
Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ
3.jpg

«Ավստրիա-Հայաստան» առևտրա-տնտեսական պալատ

 

Բարի գալուստ «Ավստրիա-Հայաստան» առևտրա-տնտեսական պալատի պաշտոնական կայքէջ

«Ավստրիա-Հայաստան» առևտրա-տնտեսական պալատը հիմնադրվել է 2015 թվականին և հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում և Ավստրիայի Հանրապետությունում գործող առևտրային կազմակերպությունները միավորող միակ երկկողմ կառույցը։   

Պալատի նպատակն է համախմբել Ավստրիայի հայ գործարարներին, Հայաստանում գործող ավստրիական կապիտալով ընկերություններին, Հայաստանի և Ավստրիայի միջև ապրանքաշրջանառություն ապահովող ընկերություններին, համատեղ ուժերով լուծել առկա խնդիրները, ինչպես նաև օգտագործել բոլոր հնարավորություններն՝ Ավստրիայից Հայաստան ներդրումների ներգրավման համար:

Իր ծրագրային դրույթների իրականացման համատեքստում Պալատը ակտիվորեն համագործակցում է նաև Հայաստանի  և Ավստրիայի մի շարք պետական և հասարակական կազմակերպությունների հետ:

 

 

 

Սերգեյ Բարսեղյան

«Ավստրիա-Հայաստան» առևտրա-տնտեսական պալատի նախագահ

 

Գործընկերներ